Ապրանքի Նկարագրություն
Կոնտակտային օպտիկայի օգտագործման գլխավոր կանոնն է համարվում այն լիարժեք խնամելը, որի համար անհրաժեշտ է կիրառել հանրահայտ արտադրողների կողմից մշակված և օպտիկայի շուկայում մեծ համբավ ունեցող խնամքի միջոցներ:
Ձեզ ենք ներկայացնում Alcon ֆիրմայի Opti-Free Pure Moist լինզայի հեղուկը,որի առանձնահատկություններն են՝
• նախատեսված է ցանկացած տեսակի կոնտակտային լինզաների այդ թվում նաև սիլիկոն-հիդրոգելային լինզաների համար
• կանխարգելում է բոլոր հնարավոր տեսակի ախտոտումները,որոնք հաճախակի լինզաների օպտիկական տվյալների վատացման, նաև բորբոքումների կամ ալերգիկ ռեակցիաների պատճառ են դառնում
• վերացնում են աչքի պատոգեն բակտերիաները, որոնք կարող են հանդիսանալ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների պատճառ
• մինչև լինզաները կրելը պահպանում են Ձեր իսկ կոնտակտային լինզաները
• չեն պարունակում զանազան քիմիական վնասակար միացություններ, որը զգալիորեն բարձրացնում է նրա բիոլոգիական համապատասխանությունը Ձեր տեսողական համակարգի հետ
Այս լինզայի հեղուկն ունի ևս մեկ առավելություն: Այս հեղուկով լինզաները խնամելու ընթացքում Ձեր լինզաները կստանան բավարար քանակությամբ խոնավություն: Օպտիկական արտադրանքի մեջ բավարար քանակությամբ ջրի պարունակումը թույլ կտա խուսափել լինզաների ջրազրկումից,որը կբացառի լինզաների արագ չորացումը կրման ընթացքում:
Համացանցում այս հեղուկի մասին առկա են բազմաթիվ դրական մեկնաբանություններ հատկապես չոր աչքի ախտանիշ ունեցողների կողմից: Առաջին հերթին գնորդները նկատում են շարունակելի հարմարավետություն, որը 16 ժամյա խոնավեցման էֆեկտի հետևանքն է:
Եղիր առաջինը “Opti-Free Pure Moist by Alcon”
Վերադարձ և Փոխանակում
Դուք կարող եք ետ վերադարձնել կամ փոխանակել ձեռք բերված ապրանքը ստացման պահից՝ 14 օրացույցային օրվա ընթացքում, եթե
- Ձեռք բերված ապրանքը չի օգտագործվել
- Պահպանված է ապրանքի սկզբնական տեսքը և սպառողական հատկանիշները
- Վնասված չէ տուփը, չկան օգտագործման հետքեր
Վերադարձվող ապրանքի առաքումը
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն, որ դուք չեք կորցնում ոչ մի դրամ:
Մեր առաքիչները ամբողջովին անվճար կվերադարձնեն այն
ապրանքները,որոնք դուք ցանկանում եք փոխանակել կամ վերադարձնել:
Փոստի միջոցով ձեռք բերված ապրանքների վերադարձի
ծախսերը կկրի մեր ընկերությունը:
Արձագանքներ
Արձագանքներ Չկան