Ապրանքի Նկարագրություն
Air Optix Aqua կոնտակտային լինզաները թափանցում են ռեկորդային քանակի թթվածին: Ակնաբույժները խորհուրդ են տալիս կրել այս լինզաները այն տեսողության խնդիր ունեցող անձանց , որոնք նոր են սկսում ծանոթանալ կոնտակտային օպտիկային կամ ունեն զգայուն աչքեր: Air Optix Aqua կոնտակտային լինզաները ունեն յուրահատուկ դիզայն ` երկու կողմերի մակերեսները ասֆերիկ են, ինչի շնորհիվ ավելի լավ են ֆիքսվում աչքի վրա, որը բարձրացնում է հարմարավետությունը կրման ժամանակ: Թույլ երանգը հնարավորություն է տալիս արագ հայտնաբերել լինզայի ճիշտ դիրքը աչքի վրա և թույլ է տալիս հեշտ կառավարել: Air Optix կոնտակտային լինզաները հայտնի են որպես բարձր աստիճանի հարմարավետություն ապահովող լինզաներ: Լինզայի կառուցվածքի մեջ առկա սիլիկոնը թույլ է տալիս թթվածնի թափանցելիությունը հասցնել աչքի համար հարմարավետ մակարդակի: Օդաթափանցելիության աստիճանը սիլիկոնի միջով ավելի բարձր է քան ջրի միջով ,որն էլ սիլիկոնահիդրոգելային լինզաների առավելությունն է սովորական հիդրոգելային լինզաների նկատմամբ: Թթվածնի ազատ մուտքը դեպի աչքի եղջերաթաղանթ բացառում է թթվածնային քաղցը: Այդ խնդիրը տարածված է հիդրոգելային լինզաներ օգտագործողների մոտ: Այս լինզաները վաղուց գրավել են իրենց բարձր դիրքը կոնտակտային օպտիկայի շուկայում:
Air Optix Aqua — ի առավելություններն են ՝
• հարմարավետություն և հեշտ կառավարում սկսնակների համար
• բարձր թթվածնային անցանելիություն
• հարմար գին
Եղիր առաջինը “AIR OPTIX AQUA”
Վերադարձ և Փոխանակում
Դուք կարող եք ետ վերադարձնել կամ փոխանակել ձեռք բերված ապրանքը ստացման պահից՝ 14 օրացույցային օրվա ընթացքում, եթե
- Ձեռք բերված ապրանքը չի օգտագործվել
- Պահպանված է ապրանքի սկզբնական տեսքը և սպառողական հատկանիշները
- Վնասված չէ տուփը, չկան օգտագործման հետքեր
Վերադարձվող ապրանքի առաքումը
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն, որ դուք չեք կորցնում ոչ մի դրամ:
Մեր առաքիչները ամբողջովին անվճար կվերադարձնեն այն
ապրանքները,որոնք դուք ցանկանում եք փոխանակել կամ վերադարձնել:
Փոստի միջոցով ձեռք բերված ապրանքների վերադարձի
ծախսերը կկրի մեր ընկերությունը:
Արձագանքներ
Արձագանքներ Չկան